5 հիմնական ուղղություն
1/5
Անվտանգ քաղաք
Անվտանգ միջավայր յուրաքանչյուր բնակչի համար։
- Փողոցների, բակերի և հանրային տարածքների լուսավորության բարելավում։
- Ոստիկանության հետ համագործակցության միջոցով փողոցային հանցագործությունների կանխարգելում։
- Հանրային տարածքներում տեսահսկման համակարգի նպատակային ընդլայնում։
- Հետիոտների երթևեկության անվտանգության բարձրացում։
- Խնդրահարույց և վտանգավոր տարածքների բացահայտում ու բարեկարգում։
2/5
Հարմար քաղաք
Քաղաք, որտեղ տեղաշարժվելն ու ապրելը հարմար է բոլորին։
- Աբովյանի երրորդ ելքի կառուցման ծրագրի մշակում և իրագործման հնարավորությունների գնահատում։
- Արհեստական լճերից մեկի վերականգնում և դրա շուրջ հանրային հանգստի գոտու ստեղծում։
- Փողոցների, մայթերի և բակերի բարեկարգում՝ հաշվի առնելով նաև սայլակներով տեղաշարժվող մարդկանց կարիքները։
- Կանաչ տարածքների, զբոսայգիների և հետիոտնային գոտիների զարգացում։
- Բակային մարզահրապարակների վերանորոգում և նոր մարզական տարածքների ստեղծում։
3/5
Ապագայի քաղաք
Նոր աշխատատեղեր, ներդրումներ և հնարավորություններ։
- Առաջատար տեխնոլոգիաների և նորարարության կենտրոնի ստեղծման նախաձեռնություն։
- Տեխնոլոգիական ընկերությունների և նոր բիզնեսների ներգրավում Աբովյան։
- Երիտասարդների թվային և մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրեր։
- Փոքր և միջին բիզնեսի զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման խրախուսում։
- Ներդրողների հետ համագործակցության զարգացում և գործարար միջավայրի բարելավում։
4/5
Կենդանի քաղաք
Քաղաք, որտեղ կա մշակույթ, ժամանց և ակտիվ հասարակական կյանք։
- Ժամանակակից կինոթատրոնի ստեղծման հնարավորության ուսումնասիրություն։
- Սրճարանների, փաբերի և ռեստորանների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորում։
- Աբովյանի ամենամյա քաղաքային փառատոնի հիմնում։
- Երիտասարդների ժամանցի և ստեղծագործական գործունեության հնարավորությունների ընդլայնում։
- Մշակութային, մարզական և հանրային միջոցառումների կազմակերպում։
- Աբովյանի պատմության, մշակույթի և ինքնության հանրահռչակում։
5/5
Հոգատար քաղաք
Քաղաք, որտեղ ոչ ոք անտեսված չէ։
- Թափառող կենդանիների խնդրի համակարգային լուծում՝ կացարանի ստեղծման, ստերջացման և պատվաստման ծրագրերի միջոցով։
- Կենդանիների որդեգրման խրախուսման ծրագրերի իրականացում։
- Շների զբոսանքի համար հատուկ կահավորված տարածքի ստեղծում։
- Տարեցների ժամանցի և հաղորդակցության կենտրոնի ստեղծում։
- Հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալական աջակցության կարիք ունեցող խմբերի ներառման ծրագրերի զարգացում։
Դեկտեմբերի 13 · N2
Քաղաքը՝ բոլորին